Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Վարդանի քարը

Վարդանի քարը
27.05.2026 | 13:19

Վայոց ձորում քարեղեն մի հրաշք կա, որին Վարդանի քար են ասում: Երբ նայում ես այդ քարին, թվում է՝ սպարապետի կիսադեմն է՝ արծվաքիթ, մո¬րուքով, նշանավոր սաղավարտով: Անդնդախոր ձորում՝ հսկայական ժայ¬ռե¬րի մեջ, թվում է, տեսնում ես վիթխարի արձանի գլուխը, իսկ մարմինը հողի մեջ է:

Զրույց կա, թե Ավարայրի ճակատամարտից հետո, երբ նահատակվեցին հազարավոր հայ քաջորդիներ, և նահատակվեց Վարդան Մամիկոնյանը, ժողովուրդը լացուկոծով լցրեց անդնդախոր այս ձորը։ Չկամենալով հավատալ իրենց անվեհեր զորավարի մահվանը՝ մարդիկ Աստծուն աղերսում էին վերադարձնել նրան:

…Եվ մի առավոտ մարդիկ տեսան Վարդանի քարեղեն կիսադեմը:

ՈՒշադիր, երկար նայելիս կարող ես նույնիսկ նկատել նրա ճակատի կնճիռ¬ները, հոգսն ու մտածումը հայացքի մեջ: Ձորի այս հատվածում մի իսկական քարաժխոր է, և միայն կիսադեմն է շրջապատված կանաչ օազիսով․․․ ապշե¬ցու¬ցիչ է: Թվում է՝ մարմինը, հողի և գետի մեջ սուզված, հանգստանում է զորա¬վարը՝ արթուն հայացքը սևեռած հայոց աշխարհին:

Եգիպտական սֆինքսները, փարավոնների վիթխարի արձանները մար¬դիկ են ստեղծել․ Վարդանի դիմաքանդակը բնության գործն է և, այո՛, ժողովրդի: Ժողովրդի հազարամյա սերն է ծնել քարեղեն այս տեսիլքը:

Ըստ՝ Զ.Դարյանի

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3964

Մեկնաբանություններ